Դենիս Լեբեդևը պատրաստվում է ռինգ վերադառնալ

Դենիս Լեբեդևը պատրաստվում է ռինգ վերադառնալ

Պանամացի Գալյերմո Ջոնիի հետ շատ ծանր մենամարտի ժամանակ ռուս բռնցքամարտիկ Լեբեդևը ստացել էր աչքի լուրջ վնասվածք: Կարծիք կար, որ նա այլևս ռինգ չի վերադառնա: Բոլոր անորոշություններին հենց Լեբեդևը վերջ դրեց` հայտարարելով, որ ցանկություն ունի հոկտեմբերի 5-ին ռինգ վերադառնալ:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Դենիս Լեբեդևը պաշտպանում էր ծանրքաշայի կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսը` մրցելով Գալյերմո Ջոնսի հետ: Մենամարտի հենց սկզբում Լեբեդևը աչքի ծանր վնասվածք ստացավ և մինչև 11-րդ ռաունդը հանդես եկավ մեծ հեմատոմայով:

Չնայած աջ աչքը ամբողջովին փակվել էր, ռուս մարզիկը միավորներով հաղթում էր: 12-րդ ռաունդում մրցավարը կանգնեցրեց մենամարտը և Լեբեդևի հաշվին գրանցեց տեխնիկական նոկաուտով պարտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում