Կրոյֆ. Վիլանովան պետք է հրաժարական տա
29/05/2013 22:42
Նմանատիպ
Անցյալի լեգենդար ֆուտբոլիստ ու մարզիչ Յոհան Կրոյֆը կարծում է, որ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան պետք է հրաժարական տա ու կենտրոնանա իր առողջական խնդիրների վրա:
-Նրա առողջական վիճակը բավարար չէ’ աշխատանքը շարունակելու համար: Ինչպե՞ս դու կարող ես պատասխանատու լինել արդյունքների համար, եթե պատրաստ չես աշխատելու 100%-ով:
Ես Տիտոյին խորհուրդ կտայի զբաղվել իրենով: Նա գլխավոր մարզչի պաշտոնում այնքան ուժեղ ու փորձառու չէ, որքան Պեպ Գվարդիոլան: Նա մեծ խնդիրներ ունի առողջության հետ, իսկ դա դուրս է գալիս առաջին պլան,- Catalunya Radio-ի եթերում ասել է լեգենդար հոլանդացին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում