Պերես. Ռոնալդուին չեմ վաճառի նույնիսկ մեկ միլիարդի դիմաց

Պերես. Ռոնալդուին չեմ վաճառի նույնիսկ մեկ միլիարդի դիմաց

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նշել է, որ շատ է գնահատում թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, հաղորդում է իսպանական մամուլը: Նա ընդգծել է, որ ոչ մի գումարի դիմաց չի հրաժարվի պորտուգալացուց:

-Ես Ռոնալդուին չեմ վաճառի նույնիսկ մեկ միլիարդի դիմաց: Ու կանեմ ամեն ինչ, որպեսզի նրան նոր պայմանագիր առաջարկվի: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, ու մենք ցանկանում ենք նրան թիմի առաջատարի դերում տեսնել: Ես շատ եմ ուզում, որ Կրիշտիանուն իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտի հենց «Ռեալում»,- ասել է Պերեսը:

Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ Պերեսը ցանկանում է Ռոնալդուին դարձնել աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում