Yerevan
18
+25°C
Weather Data Source: 30 days weather Yerevan

Դել Բոսկե. Կան իսպանացի հիանալի մարզիչներ, ովքեր կարող են մարզել «Ռեալը»

Դել Բոսկե. Կան իսպանացի հիանալի մարզիչներ, ովքեր կարող են մարզել «Ռեալը»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն կիսվել է իր կարծիքով, թե ինչպիսին կդասավորվի Մադրիդի «Ռեալի» մարզչական նստարանի ապագան: Ըստ մասնագետի խոսքերի’ Իսպանիայում կան մասնագետներ, ովքեր ի զորու են գլխավորել «Արքայական» ակումբը:

-Իսպանիայում կան հիանալի մասնագետներ, ովքեր կարող են գլխավորել «Ռեալը»: Սակայն, կարծում եմ, պետք չէ ինչ-որ սահմաններ դնել,- ասել է Դել Բոսկեն:

Հիշեցնենք’ մադրիդյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մրցաշրջանի ավարտից հետո կլքի թիմն ու կգլխավորի «Չելսին»: «Ռեալի» ղեկավարությունն այժմ մեծ ջանքեր է գործադրում, որպեսզի թիմը գլխավորի իտալացի մասնագետ Կառլո Անչելոտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում