«Գալաթասարայը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

«Գալաթասարայը» մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Ինչպես ավելի վաղ հայտնի էր, «Գալաթասարայի» դարպասապահ Ֆերնանդո Մուսլերան հայտնվել է «Բարսելոնայի» նշանառության տակ:

Կատալոնացիները գործի են անցել ու ուրուգվայցի ֆուտբոլիստի համար առաջարկել 17 մլն. եվրո, սակայն թուրքական ակումբից մերժողական պատասխան են ստացել: Սպասվում է, որ Ւսպանիայի չեմպիոնը երկրորդ առաջարկը կկատարի’ այս անգամ արդեն առաջարկելով 20 մլն. եվրո: Նշենք’ Մուսլերայի պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2016 թվականը:

Հիշեցնենք’ «Բարսելոնան» դարպասապահի փնտրտուքների մեջ է, քանի որ Վիկտոր Վալդեսը, ում պայմանագիրը սպառվում է 2014 թվականին, որոշել է հեռանալ Իսպանիայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում