«Բավարիան» չի վաճառի Պիսարոյին ու վան Բույտենին
30/05/2013 15:32
Նմանատիպ
«Բավարիայի» հարձակվող Կլաուդիո Պիսարոն կշարունակի իր մրցելույթները մյունխենյան ակումբի կազմում, հաղորդում է գերմանական մամուլը: Ակումբը պատրաստվում է նրա հետ պայմանագիրը երկարաձգել ևս մեկ տարով:
Նույնը վերաբերում է նաև պաշտպան Դանիել վան Բույտենին: Պետք է ընդգծել, որ բելգիացուն թիմում պահելու որոշման վրա մեծապես ազդել է մյունխենցիների հիմնական պաշտպաններից մեկի’ Հոլգեր Բադշտուբերի ծանր վնասվածքը:
Հիշեցնենք’ Պիսարոյի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերում «Շալկե-04»-ը: Սպորտային տնօրեն Հորս Հելդտը արդեն նշել էր, որ ակումբը կփորձի գնել հարձակվողին, եթե վերջինս նոր պայմանագիր չկնքի «Բավարիայի» հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում