Հայտնի է Հայաստան-Մալթա հանդիպման մրցավարի անունը

Հայտնի է Հայաստան-Մալթա հանդիպման մրցավարի անունը

Հունիսի 7-ին կայանալիք 2014թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպման գլխավոր մրցավարն է լինելու 34-ամյա Առնոլդ Հանտերը՝ Հյուսիսային Իռլանդիայից:

Նրան օգնելու են Էամոնն Շանկսը և Ռիչարդ Ստորին, իսկ չորրորդ մրցավարը Մարկ Կորտինն է:

Հիշեցնենք, որ Հայաստան-Մալթա հանդիպումը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում՝ ժամը 20:00-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում