Ռոսել. «Բարսելոնան» հրաժեշտ չի տալիս Աբիդալին

Ռոսել. «Բարսելոնան» հրաժեշտ չի տալիս Աբիդալին

«Բարսելոնայի» նախագահ Սանդրո Ռոսելը այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, որը նվիրված էր թիմի պաշտպան Էրիկ Աբիդալի’ կարիերան ավարտելու որոշումը հայտնելուն, նշել է, որ ֆրանսիացին կարիերայի ավարտից հետո կարող է վերադառնալ կատալոնական ակումբ:

Հիշեցնենք’ խաղացողը չարորակ ուռուցքի պատճառով երկու անգամ ենթարկվել է վիրահատությունների: Նա երկրորդ անգամ նույնպես ապաքինվեց ու վերադարձավ խաղադաշտ, սակայն կատալոնացիների հետ պայմանագիրը ավարտվում է հունիսին, ու ակումբի մարզչական շտաբը նպատակահարմար չգտավ նոր համաձայնագիր կնքել ֆրանսիացու հետ:

-Մենք հրաժեշտ չենք տալիս, մենք ասում ենք’ նորից կհանդիպենք, երբ նա ցանկանա: Երբ Էրիկը որոշի ավարտել ֆուտբոլիստի կարիերան, կարող է վերադառնալ այստեղ, որպեսզի դառնա աշխարհի մեր բոլոր ֆուտբոլային ակադեմիաների տնօրենը: Աբիդալը’ յուրահատուկ մարդ է մեզ համար: Նա տեղ է գրավել մեր սրտերում: Նա մեզ սովորեցրել է հաղթահարել դժվարությունները: Դա կյանքի դաս է, որը մենք երբեք չենք մոռանա,- ասել է նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում