«Բարսայի» փոխնախագահ. Մոուրինյոն «Չելսիին» կործանման կհասցնի

«Բարսայի» փոխնախագահ. Մոուրինյոն «Չելսիին» կործանման կհասցնի

«Բարսելոնայի» փոխնախագահ Կառլես Վիլարուբին խոսել Մադրիդի «Ռեալից» Ժոզե Մոուրինյոյի հեռանալու մասին: Հիշեցնենք’ շատ է խոսվում, որ պորտուգալացին շուտով կգլխավորի «Չելսին»:

-Դա լավ չէ անգլիական ֆուտբոլի համար, որ Մոուրինյոն վերադառնում է «Չելսի»: Չնայած շատերը վստահ են, որ նա այդ թիմի հետ հաջողությունների կհասնի:

Եթե նա շարունակի իրեն այնպես պահել, ինչպես անում էր Իսպանիայում, ապա շատ հավանական է, որ մարդկանց վերաբերմունքը նրա նկատմամբ փոխվի: «Չելսիին» կործանում է սպասվում: Իմ դիրքորոշումը կապված չէ նրա հետ, որ նա եղել է «Բարսայի» գլխավոր մրցակցի մարզիչը, այլ նրանից, ինչ նա թողել է իրենից հետո:

Ի հավելումն «Բարսելոնայի» նկատմամբ իր ագրեսիայի’ նա սարսափելի մթնոլորտ է ստեղծել «Ռեալում»: Նա գարշելի հարաբերություններ ունի խաղացողների, մամուլի հետ… Ես ուրախ եմ, որ նա հեռանում է,- ասել է Վիլարուբին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում