Վիլլաշ-Բոաշը «Ռեալը» գլխավորելու երրորդ թեկնածուն է

Վիլլաշ-Բոաշը «Ռեալը» գլխավորելու երրորդ թեկնածուն է

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը շատ է գնահատում «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին, հաղորդում է իսպանական մամուլը: «Արքայական» ակումբում չեն բացառում, որ պորտուգալացի մասնագետին կարող է առաջարկել «սերուցքայինների» մարզչական նստարանը: Սակայն դա այն դեպքում, եթե մադրիդցիները չկարողանան համաձայնության գալ «ՊՍԺ»-ի ու «Բավարիայի» գլխավոր մարզիչներ’ համապատասխանաբար Կառլո Անչելոտիի ու Յուպ Հայնկեսի հետ:

Հիշեցնենք’ թիմը գլխավորելու առաջնային թեկնածուն համարվում է իտալացի մասնագետը, սակայն փարիզյան ակումբի ղեկավարությունը հրաժարվում է բաց թողնել նրան:

Ինչ վերաբերում է Հայնկեսին, ապա Գերմանիայի գավաթի’ «Շտուտգարտի» հետ եզրափակիչ հանդիպումից հետո նա կհեռանա մյունխենյան ակումբից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում