Արթուր Սարկիսով. Հուսով եմ` «Լոկոմոտիվում» ինձ հետ հույսեր կապում են

Արթուր Սարկիսով. Հուսով եմ` «Լոկոմոտիվում» ինձ հետ հույսեր կապում են

Հայաստանի հավաքականի ու «Վոլգայի» հարձակվող Արթուր Սարկիսովը նշել է, որ հաջորդ մրցաշրջանում չի պատրաստվում մնալ իր ներկայիս թիմում: Հիշեցնենք’ ֆուտբոլիստի իրավունքները պատկանում են «Լոկոմոտիվին»: 26-ամյա խաղացողը այնտեղ է տեղափոխվել «Լոկոմոտիվ-2»-ից, որի կազմում դարձել էր ռուսական երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու:

-Հունիսի 1-ին վերադառնում եմ «Լոկոմոտիվ»: Այժմ արձակուրդ է, իսկ հետո հավաքներն են: Հուսով եմ’ ինձ հետ հույսեր կապում են: Իհարկե, մրցաշրջանի ընթացքում հետևել եմ թիմի ելույթներին: Դժվարանում եմ ասել, թե որն է թիմի վատ արդյունքների պատճառը: Թվում է’ ինչպես խաղացողներն են լավը, այնպես էլ մարզիչները: Ժամանակ է պետք: Այն խաղերում, որոնք ես դիտել եմ, «Լոկոմոտիվը» լավ ֆուտբոլ է ցույց տվել,- ասել է հայ ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում