«Բարսելոնան» չի պատրաստվում բաց թողնել Ֆաբրեգասին
31/05/2013 14:01
Նմանատիպ
AS-ի լրագրող Գիլլ Բալագեն հերքել է կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի’ «Բարսելոնայից» հեռանալու հետ կապված խոսակցությունները:
-Նա զարմացած է, որ խոսակցություններն իրեն համառորեն տանում են Անգլիա: Դեռ երեկ երեկոյան «Բարսելոնան» միանշանակ հասկացնել տվեց, որ Սեսկին վաճառելու ոչ մի մտադրություն չունի:
Սակայն եթե ինչ-որ մեկը հետաքրքրված է նրան գնելու հնարավորությամբ, ապա փոխհատուցման գումարը’ 200 մլն. եվրո է: Դա զսպող փաստ է նրանց համար, ովքեր կցանկանան գնել Ֆաբրեգասին:
Հնարավոր է’ մեկ տարվա ընթացքում ինչ-որ բաներ փոխվեն, սակայն առաջիկա մրցաշրջանը նա կանցկացնի «Բարսելոնայում»,- Բալագեին մեջբերում է Sky Sports-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը», «Միլանն» ու «Ինտերը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում