«Բավարիան» կորուստներով է մոտենում գավաթային եզրափակչին
31/05/2013 15:00
Նմանատիպ
«Բավարիայի» երկու ֆուտբոլիստներ’ պաշտպան Դանտեն ու կիսապաշտպան Լուիս Գուստավոն, բաց կթողնեն Գերմանիայի գավաթի եզրափակչի’ «Շտուտգարտի» հետ հանդիպումը, որը կկայանա հունիսի 1-ին, Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում:
Երկու բրազիլացիներն էլ պետք է միանան իրենց հավաքականին, որը պատրաստվում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը, հաղորդում է Bild-ը:
Ըստ ՖԻՖԱ-ի կանոնների’ խաղացողները պարտավոր են մրցաշարի մեկնարկից երկու շաբաթ առաջ միանալ իրենց հավաքականներին: Մրցաշարը կկայանա հունիսի 15-30-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում