Կառլոսը մոտ է թուրքական «Սիվասպորը» գլխավորելուն

Կառլոսը մոտ է թուրքական «Սիվասպորը» գլխավորելուն

Մախաչկալայի «Անժիի» 40-ամյա տնօրեն Ռոբերտո Կառլոսը որոշում է կայացրել լքել պաշտոնն ու վերադառնալ մարզչական աշխատանքի: Ինչպես հաղորդում է թուրքական մամուլը, նշանավոր բրազիլացին Թուրքիա կժամանի հունիսի 3-ի առավոտյան, ու նույն օրն էլ պայմանագիր կստորագրի «Սիվասպորի» հետ: Նշվում է, որ համաձայնագիրը, որը նախատեսված է Կառլոսի համար, կգործի առաջիկա երկու տարիներին:

Թուրքական Սուպերլիգայի վերջին առաջնությունում «Սիվասպորը» զբաղեցրել է 12-րդ տեղը, ինչից հետո ակումբի ղեկավարությունը պաշտոնից հեռացրել է գլխավոր մարզիչ Ռիզա Ջալիմբաեմին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում