Վաղը կմեկնարկի «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթը

Վաղը կմեկնարկի «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթը

Վաղը մեկնարկում են հոբելյանական 10-րդ անգամ անցկացվելիք Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2013» մրցույթի 1-ին փուլի մրցումները:

Մրցույթն անցկացվելու է չորս տարիքային խմբերով՝
1) 1-ին տարիքային խումբ’ 2005 թվականից մինչև 2007 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
2) 2-րդ տարիքային խումբ’ 2002 թվականից մինչև 2004 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ.
3) 3-րդ տարիքային խումբ’ 1999 թվականից մինչև 2001 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:
4) 4-րդ տարիքային խումբ’ 1997 թվականից մինչև 1998 թվականը ծնված երեխա ունեցող ընտանիքներ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ.

1. Մասնակցության պայմաններն են’
1) Մրցույթի 1-ին փուլին կարող են մասնակցել ցանկություն ունեցող բոլոր ընտանիքները, որոնք ունեն բժշկի թույլտվություն, յուրաքանչյուր ընտանիքի թիմի (այսուհետ’ թիմ) կազմը բաղկացած է 3 անձից (հայրը, մայրը և երեխան’ անկախ սեռից)։
2) Յուրաքանչյուր ընտանիք իրավունք ունի մասնակցելու միայն մեկ տարիքային խմբի մրցույթին։
3) Մրցույթն անցկացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում և ԼՂՀ-ում՝ Ստեփանակերտում և վարչական շրջաններում:

2. Մրցույթի 2-րդ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքներում, Երևան քաղաքի վարչական շրջաններում, ԼՂՀ‑ում՝ Ստեփանակերտում և վարչական շրջաններում, 1-ին փուլում ըստ տարիքային խմբերի մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ընտանիքները:

3. Մրցույթի 3-րդ’ եզրափակիչ փուլին մասնակցում են Հայաստանի Հանրապետության մարզերում, Երևան քաղաքում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2-րդ փուլում ըստ տարիքային խմբերի մրցանակային 1-ին, 2-րդ, 3-րդ տեղերը գրաված ընտանիքները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում