Հիվանդությունների և մահվան դեպքերը շարունակվում են ադրբեջանական բանակում (թարմացված)
Նմանատիպ
Ադրբեջանական բանակում շարունակվում են ոչ կանոնադրական միջադեպեր գրանցվել, որոնց արդյունքում զինծառայողները, մահանում են, վիրավորվում, կամ ծանր վիճակում տեղափոխվում են հոսպիտալ:
Այսպես, «Ազադլիգ» գործակալության հաղորդմամբ՝ Ադրբեջանի զինված ուժերի 4 զինվոր ցրտահարվել է: Այդ մասին գործակալությանը հայտնել են զինվորներից մեկի հարազատները:
Նրանց խոսքով` Գյոգյոլի շրջանի Թողանա գյուղի տարածքում տեղակայված զորամասի 4 զինվոր ցրտահարություն կանխորոշմամբ բերվել է Գանձակի հոսպիտալ: Ցրտահարվել են զինվորներից երկուսի ականջները, մյուսների` ոտքերը:
Ցրտահարված զինվորներից մեկը 19-ամյա Նասիր Հասանովն է: Զինվորի հարազատները հայտնել են, որ Գյանջայի հոսպիտալ զինվորներին տեսակցության է եկել նաև Շամխորի կորպուսի հրամանատար Ռովշան Աքբերովը: Զինվորների առողջական վիճակը ծանր լինելու պատճառով հրամայվել է ուղղաթիռով նրանց տեղափոխել Բաքու:
Իսկ ահա «Թրենդ» գործակալությունը հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի սահմանամերձ զորամասերից մեկի ջրատար մեքենան ականի վրա պայթել է, ինչի հետևանքով մեքենայի վարորդը՝ զինծառայող Ռադուգ Աբդուլռախմանովը տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հաստատելով փաստը, նաև տեղեկացրել է, որ զինծառայողը գանգուղեղային վնասվածք է ստացել:
Աղբյուրը նաև տեղեկացնում է,որ Ադրբեջանի Աղստաֆանյան շրջանում տեղակայված զորամասի զինծառայող Նադիր Սաֆարլիևը, Բաքվի զինվորական հոսպիտալում, լեյկոզի հետևանքով մահացել է: Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հաստատել են փաստը՝ հավելելով, որ տարվում էքննություն:
Իսկ ահա Հեյդար Ալիևի անվան բարձրագույն զինվորական դպրոցում կուրսանտների միջև ծեծկռտուքի արդյունքում, կուրսանտներից մեկը ծանր վնասվածքներով տեղափոխվել է զինվորական հոսպիտալ:
Տեղեկատվության համաձայն՝ կուրսանտներից Էմին Նասիրովը, ծեծկռտուքի ժամանակ դանակահարել է Մուշֆիգ Նուրմամեդովին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են փաստը՝ հավելելով, որ դանակահարող զինծառայողին տեղափոխել են հաուբախտ, իսկ փաստի առնչությամբ քննություն է ընթանում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում