Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է «Բավարիային»
31/05/2013 20:11
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիան» օրերս պաշտոնական նամակով դիմել է Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիային` խնդրանքով, որ թիմի պաշտպան Դանթեն և կիսապաշտպան Լուիս Գուստավոն կարողանան մասնակցել Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը:
Եվ ահա, ինչպես տեղեկացնում է «Բավարիայի» պաշտոնական կայքը, Բրազիլիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է` տեղեկացնելով, որ այս ընթացքում ֆուտբոլիստները կպատրաստվեն Կոնֆեդերացիայի գավաթին:
Նշենք, որ Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության խաղերը տեղի կունենա հունիսի 15-30, իսկ Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակիչ «Բավարիա»-«Շտուտգարտ» խաղը` վաղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում