Համշիկը ցանկանում է մնալ «Նապոլիում»
31/05/2013 20:47
Նմանատիպ
«Նապոլիի» կիսապաշտպան Մարեկ Համշիկը խոսել է իր ապագայի մասին:
-Ես «Նապոլիում» 6 մրցաշրջան եմ անցկացրել: Ակումբի հետ լուրջ նվաճումների եմ հասել, Սակայն համոզված եմ` կարող ենք կրկին առաջխաղացում ապրել: «Նապոլիում» ինձ ամեն բան դուր է գալիս և ես չեմ ցանկանում հեռանալ ակումբից,-ասել է Համշիկը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում:
Նշենք, որ Իտալիայի ավարտված առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 38 խաղի, դարձել 11 գոլի և 14 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում