«Ռեալը» Բեյլին ձեռք բերելու համար պաշտոնական առաջարկով դիմել է «Տոտենհեմին»
01/06/2013 12:28
Նմանատիպ
The Sun-ը հաղորդում է, որ Մադրիդի «Ռեալը» արդեն պաշտոնական առաջարկով դիմել է «Տոտենհեմի» ղեկավարությանը` կիսապաշտպան, ԱՊԼ-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ Գարեթ Բեյլին ձեռք բերելու համար:
«Արքայական» ակումբը Բեյլի համար պատրաստ է վճարել 80 մլն եվրո, սակայն ըստ որոշ տեղեկությունների` «Տոտենհեմը» չի ցանկանում բաց թողնել Բեյլին և պատրաստ է ֆուտբոլիստին նոր պայմանագիր առաջարկել` շաբաթական 170 հազար ֆունտ ստերլինգ աշատավարձով:
Իսկ «Ռեալը» պատրաստ է Բեյլին տարեկան 10 միլիոն եվրո վճարել և այսպիսով պաշտոնապես «Տոտենհեմին» խնդրում է թույլատրել բանակցություններ սկսել Բեյլի հետ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում