Աբիդալը կարող է մասնակցել «Մալագայի» հետ խաղին
01/06/2013 17:57
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը կարող է մասնակցել Պրեմիերայի վերջին’ 38-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Մալագայի» հետ հանդիպմանը: Այդ խաղը ֆրանսիացու համար վերջինը կլինի կապտանռնագույն մարզաշապիկով: 33-ամյա խաղացողին նոր պայմանագիր չի առաջարկվել ու այս մրցաշրջանի ավարտից հետո նա կլքի Կատալոնիան: Մի քանի հանդիպում Աբիդալը բաց թողեց վնասվածքի պատճառով, սակայն բժիշկները նրան թույլատրել են հունիսի 1-ին դուրս գալ «Կամպ Նոու» մարզադաշտի խոտածածկ:
Հիշեցնենք’ ֆուտբոլիստը երկու անգամ ենթարկվել է չարորակ ուռուցքի վիրահատությունների: Պաշտպանը ակնկալում է բարձր մակարդակի վրա անցկացնել ևս մեկ-երկու տարի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում