«Ռոմայի» մոտ 200 երկրպագուներ այցելել են ակումբի մարզաբազա ու բողոքի ակցիա կազմակերպել: Ֆուտբոլասերները պահանջել են ակումբի ղեկավարության անհապաղ հրաժարականը:
«Գայլերի» համակիրները դժգոհ են իրենց սիրելի թիմի արդյունքներից, իսկ գավաթային եզրափակչում «Լացիոյի» հետ կրած պարտությունը (0:1) վերջնականապես խաչ քաշեց հռոմեացիների’ հաջորդ մրցաշրջանում եվրոգավաթներին մասնակցելու հավակնությունների վրա:
Ակումբն արդեն երեք տարի է’ չի մասնակցում եվրոգավաթներին ու վերջին անգամ Իտալիայի չեմպիոն է դարձել 2001 թականին: