«Լիվերպուլը» Սուարեսի դիմաց 58 մլն. եվրո է պահանջում
01/06/2013 18:43
Նմանատիպ
Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը պատրաստ է 58 մլն. եվրոյի դիմաց վաճառել իր առաջատար հարձակվող Լուիս Սուարեսին:
Ուրուգվայցին ավելի վաղ Անգլիայից հեռանալու ցանկություն էր հայտնել’ երկրում իր նկատմամբ բացասական վերաբերմունքի ու «Չելսիի» պաշտպան Բրանիսլավ Իվանովիչի հետ դրվագին լրագրողների ու երկրպագուների սուր արձագանքի պատճառով: Հիշեցնենք’ Սուարեսը կծել էր սերբ ֆուտբոլիստի ձեռքը: ՖԱ-ն այդ առիթով հարձակվողին որակազրկեց 10 խաղով:
Ուրուգվայի հավաքականի ֆուտբոլիստի նկատմամբ ամենամեծ հետաքրքրությունն ունի Մադրիդի «Ռեալը», որը ամառային միջրմրցաշրջանում թիմի հարձակման գիծը ամրապնդելու մտադրություն ունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում