Աբիդալը կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում
01/06/2013 19:25
Նմանատիպ
«Բարսելոնայի» պաշտպան Էրիկ Աբիդալը կարող է տեղափոխվել ԱՄՆ;
Ֆրանսիացու պայմանագիրը կատալոնական ակումբի հետ ավարտվում է հունիսին, ու ղեկավարությունը այն երկարաձգելու առաջարկ չի կատարել: Հետևաբար, 33-ամյա ֆուտբոլիստը ամռանը կհեռանա Կատալոնիայից:
Էրիկը կարիերան շարունակելու շատ տարբերակներ ունի: Մասնավորապես, ավելի վաղ տեղեկացվում էր, որ ֆրանսիական երեք ակումբներ’ «Լիոնը», «ՊՍԺ»-ն ու «Մոնակոն» են ցանկանում գնել նրան:
Սակայն Աբիդալը, ով ենթարկվել է լյարդի փոխպատվաստման վիրահատության, վերջերս առաջարկ է ստացել ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլզից»: Տեղեկացվում է, որ կողմերը շուտով կսկսեն բանակցությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում