«Մոնակոն» տրանսֆերային նոր նպատակ է գտել
01/06/2013 19:37
Նմանատիպ
«Մոնակոն» շարունակում է իր ակտիվ գործունեությունը տրանսֆերային շուկայում:
Ջեյմս Ռոդրիգեսի, Ժոաո Մոուտինյոյի, Ռիկարդո Կարվալյուի ու Ռադամել Ֆալկաոյի տրանսֆերներից հետո մոնեգասկեցիները ցանկանում են ամրապնդել միջին գիծը: Ըստ իտալական ԶԼՄ-ների’ նրանց տեսադաշտում է հայտնվել «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն:
27-ամյա ֆուտբոլիստը «Ծեր Սինյորայի» սան է ու մինչև վերջերս համարվում էր հիմնական կազմի անփոխարինելի ֆուտբոլիստ, սակայն Պոլ Պոգբայի հաջող խաղը դա կասկածի տակ է դրել: Թուրինյան ակումբը լրջորեն մտածում է իտալացուն վաճառելու մասին, ու հենց ֆրանսիական ակումբն է նրան գնելու գլխավոր թեկնածուն:
Կիսապաշտպանի համար, ով Ա Սերիայի ավարտված առաջնությունում անցկացրած 29 խաղում 6 գոլի հեղինակ է դարձել, «Մոնակոն» պատրաստ է վճարել 25 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում