Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն անցկացրեց բաց մարզում
01/06/2013 19:45
Նմանատիպ
Այսօր ՀՖՖ տեխնիկական կենտրոնում’ Ֆուտբոլի ակադեմիայում, տեղի ունեցավ Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի բաց մարզումը: Մարզման ընթացքում ֆուտբոլիստները կատարեցին թեթև նախավարժանք, այնուհետև’ գնդակով և տակտիկական մի շարք վարժություններ: Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-21 հավաքականը պատրաստվում է Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2015 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա հանդիպմանը, որը տեղի կունենա հունիսի 6-ին «Հրազդան» մարզադաշտում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում