Վիլյա. Նոր մրցաշրջանը հաստատ կսկսեմ Անգլիայում

Վիլյա. Նոր մրցաշրջանը հաստատ կսկսեմ Անգլիայում

«Բարսելոնայի» հարձակվող Դավիդ Վիլյան մեկնաբանել է անգլիական երեք ակումբների’ իր ծառայություններով հետաքրքրված լինելու փաստը:

-Ես նոր մրցաշրջանը հաստատ կսկսեմ Անգլիայում: Իմ ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Լիվերպուլը» ու «Տոտենհեմը»: «Բարսելոնան» ցանկանում է իմ տրանսֆերը վաճառել 12 մլն. ֆունտի դիմաց ու նշված բոլոր երեք ակումբներն էլ պատրաստ են վճարել այդ գումարը,- ասել է իսպանացին:

Հիշեցնենք’ Իսպանիայի հավաքականի հարձակվողը դժգոհ է կատալոնական ակումբում իրեն տրվող խաղային պրակտիկայից: 32-ամյա խաղացողը Պրեմիերայի այս առաջնությունում անցկացրել է 27 հանդիպում ու դարձել 9 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում