Շվայնշտայգերը կրկնել է Օլիվեր Կանի ռեկորդը
02/06/2013 01:00
Նմանատիպ
«Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը կրկնել է մյունխենյան ակումբի նախկին դարպասապահ Օլիվեր Կանի ռեկորդը` Գերմանիայի գավաթի խաղարկություններում տոնած չեմպիոնությունների քանակով:
Երկու ֆուտբոլիստներն էլ 6 անգամ դարձել են Գերմանիայի գավաթակիր: Նշենք, որ այս ցուցանիշը մրցաշարի պատմության մեջ լավագույնն է:
Հիշեցնենք` «Բավարիան» Գերմանիայի գավաթի խաղարկության եզրափակչում 3:2 հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում