Հանուն Բեյլի «Ռեալը» պատրաստ է տրանսֆերային ռեկորդ սահմանել
02/06/2013 10:51
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալը» համառորեն մտադրված է գնել «Տոտենհեմի» առաջատար Գարեթ Բեյլի տրանսֆերային իրավունքները:
Թեպետ անգլիական ակումբը ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել իր ֆուտբոլիստից, «Ռեալը» պատրաստ է դիմել հնարավոր բոլոր միջոցներին: Հաղորդում են The Telegraph-ը, The Sunday Times-ը և բրիտանական այլ ԶԼՄ-ներ:
Սպասվում է, որ Ֆլորենտինո Պերեսն, ով կղեկավարի մադրիդյան ակումբը մինրև 2017 թվականը (քանի որ առաջիկա ընտրություններում այլ թեկնածուներ դեռևս չկան), կգնի Բեյլին ռեկորդային 85 մլն ֆունտով:
Նշենք, որ ներկայիս տրանսֆերային ռեկորդը կրկին պատկանում է Ֆլորենտինո Պերեսին. նա Կրիշտիանու Ռոնալդուին գնեց 80 մլն ֆունտով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում