Մոուրինյոն քննադատել է իսպանական մամուլը
02/06/2013 12:59
Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Լա Լիգայի վերջին’ 38-րդ տուրի’ «Օսասունայի» հետ հանդիպումից հետո նշել է, որ իսպանական որոշ ԶԼՄ-ներ իր մասին ճշմարտությունը չեն գրել:
Պորտուգալացի մասնագետը, մասնավորապես, մատնանշել է մադրիդյան Marca ու AS պարբերականներին:
-Այդ թերթերը իմ մասին կեղծ տեղեկություններ են հաղորդել: Իրենք էլ գիտեն, որ կեղծ է այն, ինչ նրանք գրել են իմ մասին,- ասել է Մոուրինյոն:
Ինչ վերաբերում է Մադրիդից հեռանալուն, ապա մասնագետն այս առիթով ասել է. «Ավարտվում է այս շրջանն ու սկսվում նորը’ ինչպես իմ, այնպես էլ «Ռեալի» համար»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում