Լամ. «Բավարիային» հեշտ չէր կենտրոնանալ 100%-ով
02/06/2013 13:37
Նմանատիպ
«Բավարիայի» պաշտպան Ֆիլիպ Լամը խոստովանել է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո դժվար էր 100%-ով կենտրոնանալ Գերմանիայի գավաթի եզրափակչի’ «Շտուտգարտի» հետ հանդիպման վրա: Երկու թիմերի մրցավեճը կայացավ երեկ, Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում ու ավարտվեց մյունխենցիների’ 3-2 հաշվով հաղթանակով:
-Հեշտ չէր անցյալ շաբաթվա իրադարձություններից հետո այս հանդիպման վրա կենտրոնանալ 100%-ով: Անցյալ ամիսներին մենք շատ ծանր աշխատանք ենք կատարել: Սա մեր պարգևատրումն էր վերջին տարիների դժվարին աշխատանքի դիմաց: Այնպես, ինչպես մենք խաղացինք այս մրցաշրջանում, հենց այնպես չի ստացվում,- ասել է Լամը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում