Պրեմիեր լիգայում Մոուրինյոյի նշանակման մասին նորությունը սխալմունք են համարում

Պրեմիեր լիգայում Մոուրինյոյի նշանակման մասին նորությունը սխալմունք են համարում

Երեկ անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը գրել էր Ժոզե Մոուրինոյի’ Լոնդոնի «Չելսիի» ղեկին նշանակվելու մասին, սակայն այդ նորությունը այսօր առավոտյան հեռացվել է: Բրիտանական ԶԼՄ-ները կապ են հաստատել Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների հետ’ պարզելու, թե ինչ է տեղի ունեցել:

Այնտեղ տեղեկացրել են, որ իրականում ներքին տեղեկություններ չունեն պորտուգալացի մասնագետի հնարավոր նշանակման մասին, իսկ պաշտոնական կայքում հայտնված լուրը համարում են սխալմունք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում