Մոուրինյոն պարզաբանել է` ինչու չխաղացին Կասիլյասը, Ռոնալդուն ու Պեպեն

Մոուրինյոն պարզաբանել է` ինչու չխաղացին Կասիլյասը, Ռոնալդուն ու Պեպեն

«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով առաջիկա շաբաթվա ընթացքում կգլխավորի «Չելսին», բացատրել է Իսպանիայի առաջնության վերջին տուրի’ «Օսասունայի» հետ խաղում թիմի երեք ֆուտբոլիստների’ Կրիշտիանու Ռոնալդուի, Իկեր Կասիլյասի ու Պեպեի բացակայության պատճառը:

-Նրանք չէին հայտնվել հայտացուցակում, քանի որ բժշկական անձնակազմն ու անձամբ իրենք զգում էին, որ պատրաստ չեն խաղին: Երեք խաղացողներն էլ մեջքի ցավեր ունեն,- ասել է պորտուգալացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում