«Ինտերը» պատրաստվում է գնել Մալուդային ու Ֆլամինիին
02/06/2013 15:08
Նմանատիպ
«Ինտերը», որը վերջերս գլխավորեց Վալտեր Մացցարին, պատրաստվում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը «Չելսիից» Ֆլորան Մալուդայի ու «Միլանից» Մատյե Ֆլամինիի օգնությամբ, հաղորդում են իտալական ԶԼՄ-ները: Այս առիթով պաշտոնական տեղեկատվություն դեռևս չկա:
Պետք է ընդգծել, որ Մալուդայի ու Ֆլամինիի պայմանագրերը իրենց ակումբների հետ մոտ ժամանակներս’ հունիսի վերջին, մոտենում են ավարտին, իսկ դա նշանակում է, որ նրանք «ներաձուրիի» կազմը կարող են համալրել ազատ գործակալի կարգավիճակով:
Transfermarkt մասնագիտացված ինտերնետ-պորտալը Մալուդայի արժեքը գնահատում է 2 մլն. եվրո, իսկ Ֆլամինիինը’ 4 մլն. եվրո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում