Չորս ֆուտբոլիստներ կարող են դուրս մնալ Իսպանիայի հավաքականի հայտացուցակից
02/06/2013 15:57
Նմանատիպ
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն այսօր կհրապարակի թիմի վերջնական կազմը, որը կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությանը:
26 խաղացողներից բաղկացած ընդլայնված ցուցակից կարող են դուրս մնալ պաշտպան Նաչո Մոնրեալը, կիսապաշտպաններ Չավի Գարսիան ու Բենյատ Էչեբերիան, ինչպես նաև հարձակվող Ռոբերտո Սոլդադոն:
Ըստ տեղեկությունների’ Գարսիան ու Բենյատը ի սկզբանե ցուցակում էին հայտնվել’ որպես Խաբի Ալոնսոյի ու Սերխիո Բուսկետսի այլընտրանք: Սակայն քանի որ վերջիններս արդեն ապաքինվել են վնասվածքներից, ապա Գարսիան ու Բենյատը, ամենայն հավանականությամբ, չեն մեկնի Բրազիլիա:
Այդպիսով, մարզչական շտաբին մնացել է միայն ընտրություն կատարել Սոլդադոյի ու Մոնրեալի միջև:
Հետևեք մեզ նաև Telegram-ում