Կասիլյաս. Ես չարացած չեմ Մոուրինյոյի վրա
04/06/2013 00:06
Նմանատիպ
Թեպետ «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին Իսպանիայի ավարտված առաջնության երկրորդ հատվածում գրեթե խաղաժամանակ չտևեց Իկեր Կասիլյասին, վերջինս չարացած չէ և ամենայն բարիք է մաղթում պորտուգալացուն: Հաղորդում է Marca-ն:
-Մոուրինյոն նոր ճանապարհ է ընտրել, և ես նրան ամենալավն եմ ցանկանում: Ցավոք մենք չկարողացանք հասնել մեր նպատակներին Գավաթի խաղարկությունում և Չեմպիոնների լիգայում, բայց ես լավագույն եմ մաղթում և հույս ունեմ` ամեն ինչ լավ կլինի: Մոուրինյոն աշխատում էր «Ռեալի» շահերի համար, իսկ ես չարացած չեմ նրա վրա:
Ես միշտ պատրաստ եմ խաղալ: Շնորհակալ եմ Վիսենտե դել Բոսկեին, ով ինձ վստահեց, մի քանի ամիս խաղային պրակտիկա չունենալու դեպքում,-ասել է Կասիլյասը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում