Պերես. Մոտ ժամանակներս Ռոնալդուի հետ 10-րդ անգամ կնվաճենք Չեմպիոնների լիգան
04/06/2013 10:55

Նմանատիպ
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է իսպանական մամուլում հայտնված այն տեղեկությունը, ըստ որի՝ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն որոշել է չերկարաձգել ակումբի հետ գործող պայմանագիրը:
-Դա չի համապատասխանում իրականությանը: Ռոնալդուն դեռ 2 տարվա պայմանագիր ունի, իսկ մենք ցանկանում ենք, որ նա երկար մնա մեզ հետ: Կարծում եմ՝ այդպես էլ կլինի: Մոտ ժամանակներս միասին 10-րդ անգամ կնվաճենք Չեմպիոնների լիգան,- ասել է Պերեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում