Մեսսին ապաքինվել է ու պատրաստ է Կոլումբիայի հետ հանդիպմանը
04/06/2013 23:11
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին առանց որևէ սահմանափակումների այսօր մարզվել է Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստների հետ:
25-ամյա խաղացողը ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ կլինի Աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական փուլի’ Կոլումբիայի հետ մրցավեճին, հաղորդում է El Mundo Deportivo-ն:
Հիշեցնենք’ Մեսսին աջ ոտքի վնասվածքի կրկնություն էր ունեցել Իսպանիայի առաջնության 35-րդ տուրի «Ատլետիկոյի» հետ խաղում (2:1):
Հետևեք մեզ նաև Telegram-ում