Հունիսի 9-ին կհանդիպեն «Ռեալի» ու «Յուվենտուսի» լեգենդները
04/06/2013 23:58
Նմանատիպ
2013 թվականի ապրիլի կեսերին Մադրիդի «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացել էր երկու գրանդ ակումբների լեգենդների հանդիպման պաշտոնական շնորհանդեսը:
Corazon Classic Match 2013 Veracruz բարեգործական խաղը կկայանա հիվանդ երեխաների պաշտպանության շրջանակներում: Մադրիդի «Ռեալի» հիմնադրամը հանդիպում է կազմակերպել Թուրինի «Յուվենտուսի» լեգենդների հետ: Ինչպես հայտնի է, իսպանական ու իտալական այս ակումբների միջև վաղուց լավ հարաբերություններ են հաստատվել ու նման խաղը’ բարեկամության հաստատումն է:
Ակնկալվում է, որ մադրիդյան ակումբի լեգենդների թիմում հանդես կգան Հիերոն, Զիդանը, Կարանկան, Ֆիգուն, Մորիենտեսը: Թուրինցիների պատվիրակները կլինեն Նեդվեդը, Պեսոտտոն ու այլ նախկին ֆուտբոլիստներ, հաղորդում է «Ռեալի» պաշտոնական կայքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում