Մարադոնան սպառնացել է իր որդու մորը

Մարադոնան սպառնացել է իր որդու մորը

Արգենտինացի ֆուտբոլիստ Մարադոնան սպառնացել է սպանել իր նախկին կնոջ և որդու՝ Դիեգո Ֆերնանդոյի մորը՝ Վերոնիկա Օխեդային: Վերջինս հաղորդումներից մեկի ժամանակ խոսել է Մարադոնայի անտարբերության և որդուն ուշադրություն չդարձնելու մասին: Նրա խոսքերով Մարադոնան վերջին անգամ երեխային տեսել է Դուբայից վերադառնալուց հետո, այն էլ՝ 30 րոպե՝ ոչ ավելին: Վերոնիկան մեղադրել է արգենտինացու երիտասարդ ընկերուհուն, ով այս ամենի պատճառն է:
-Նախկինում ամեն ինչ այլ էր: Մի օր 8 ամսեկան Դիեգոն լաց էր լինում, իսկ երբ Մարադոնան գրկեց նրան, նա հանգստացավ,-ասել է Վերոնիկան:
Արգենտինացի ֆուտբոլիստը հաղորդումը տեսնելուց հետո բարկացել է և սպառնացել սպանել նրան: Նրա կարծիքով՝ որդու մայրը չպետք է խոսեր հեռուստատեսությամբ, այլ այդ հարցերը քննարկեր անձամբ ֆուտբոլիստի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում