Լա լիգա. 2012/13 մրցաշրջանի խորհրդանշական թիմը

Լա լիգա. 2012/13 մրցաշրջանի խորհրդանշական թիմը

Marca-ն հրապարակել է Իսպանիայի առաջնության 2012/13 մրցաշրջանի խորհրդանշական թիմի իր տարբերակը: Նշենք, որ պարբերականն իր կողմից կազմած մի քանի տարբերականեր նախօրոք դրել էր քվեարկության, արդյունքում ընտրվել է հետևյալ խորհրդանշական թիմը.

Գլխավոր մարզիչը Մադրիդի «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն է: Դարպասապահը կրկին «Ատլետիկոյից» է` Տիբո Կուրտուան:

Պաշտպանությունում խաղում են` Կարլոս Մարտինես («Մալագա»), Սերխիո Ռամոս («Ռեալ»), Խորդի Ալբա («Բարսելոնա») և Ինիգո Մարտինես («Մալագա»):

Կիսապաշտպանական գծում տեղ են գտել` Բուսկետս («Բարսելոնա»), Ինյեստա («Բարսելոնա»), Օզիլ («Ռեալ»): 

Իսկ ահա հարձակման գծում են` Կրիշտիանու Ռոնալդուն` «Ռեալից», Լեո Մեսսին` «Բարսելոնայից» և արդեն «Մոնակոյի» ֆուտբոլիստ Ռադամել Ֆալակաոն:

Ընդհանուր առմամբ` երկուական ֆուտբոլիստ «Մալագայից» և «Ատլետիկոյից», 3` «Ռեալից», 4` «Բարսելոնայից»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում