Տիգրան Պետրոսյանը և Հրանտ Մելքումյանը կես միավոր են ետ առաջատարից
05/06/2013 21:25
Նմանատիպ
Գրոսմայստերներ Հրանտ Մելքումյանը և Տիգրան Լ. Պետրոսյանը Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվող «Մեծ Եվրոպա» մրցաշարում չորս տուրից հետո վաստակել են 3,5-ական միավոր: Տեղեկացնում է Armchess-ը:
Նրանք կես միավորով են ետ մնում առաջատարներից’ գրոսմայստեր Սանդրո Մարեկոյից (Արգենտինա) և միջազգային վարպետ Պրասանա Վիշնուից (Հնդկաստան):
Գրոսմայստերներ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, Ավետիք Գրիգորյանը եւ պատանի շախմատիստ Դավիթ Պառավյանն ունեն 3-ական միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում