Ռիբերին ու վան Բյույտենը նոր պայմանագրեր են կնքել
06/06/2013 13:58
Նմանատիպ
«Բավարիայի» մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ թիմի երկու ֆուտբոլիստներ նոր պայմանագրեր են կնքել ակումբի հետ: Թարմացվել են 35-ամյա բելգիացի կենտրոնական պաշտպան Դանիել վան Բյույտենի ու 30-ամյա ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի համաձայնագրերը: Վան Բյույտենի նոր պայմանագիրը գործելու է մինչև 2014 թվականի հունիսը, իսկ Ռիբերիինը’ մինչև 2017 թվականի ամառ: Պայմանագրերի ֆինանսական կետերի մասին ոչինչ չի հաղորդվում:
Ընդգծենք, որ բելգիացին մյունխենյան ակումբում է հանդես գալիս 2006 թվականից, իսկ ֆրանսիացին’ 2007:
Հետևեք մեզ նաև Telegram-ում