«Ման. Յունայթեդը» 20 մլն. է առաջարկում Գարայի համար
06/06/2013 14:14
Նմանատիպ
«Բենֆիկայի» կենտրոնական պաշտպան Էյզեկիել Գարայը մոտ ժամանակներս կարող է դառնալ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ:
Անգլիական ակումբը խաղացողի տրանսֆերի գնման համար եզրափակիչ առաջարկն է պատրաստում, ըստ որի’ գործարքը կարժենա 20 մլն. եվրո:
Հարկ է նշել, որ այս գումարի կեսը ստանալու է Մադրիդի «Ռեալը»: Այդպիսի պայմանավորվածություն է ձեռք բերվել պորտուգալական ու իսպանական ակումբների միջև, երբ 2011 թվականին Գարայը «Արքայական» ակումբից տեղափոխվեց «Բենֆիկա»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում