«Ռեալն» ու «ՊՍԺ»-ն համաձայնության են եկել Անչելոտիի հարցում

«Ռեալն» ու «ՊՍԺ»-ն համաձայնության են եկել Անչելոտիի հարցում

«ՊՍԺ»-ի ղեկավարությունը պատրաստ է բաց թողնել թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, հաղորդում են ֆրանսիական ԶԼՄ-ները:

Մադրիդի «Ռեալը», որը հետաքրքրված է իտալացի մասնագետի ծառայություններով, նրա համար 4 մլն. եվրոյի չափով փոխհատուցում կվճարի ու կկարողանա վստահել թիմի ղեկը:

Անչելոտիին մնացել է միայն որոշել իր օգնականի հարցը: Չնայած նրան, որ թիմին մոտ է լինելու նաև Զինեդին Զիդանը’ լինելով ակումբի սպորտային նախագծերի պատասխանատու, իտալացի մարզչի օգնականի դերում կարող են լինել Էռնան Կրեսպոն կամ Ֆաբիո Կաննավարոն:

Հիշեցնենք’ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ավելի վաղ նշել էր, որ Անչելոտին հիանալի համապատասխանում է «Ռեալի» մշակույթին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում