Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց Իսլանդիային` 1:2
06/06/2013 20:48
Նմանատիպ
Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականն այսօր սկսեց ելույթները Եվրոպայի 2015 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:
«Հրազդան» մարզադաշտում կայացած խաղում մեր տղաները պարտություն կրեցին: Հանդիպման 43-րդ րոպեին հյուրերի կազմում աչքի ընկավ Էմիլ Ատլանսոնը: Մերոնց միայն երկրորդ խաղակեսում հաջողվեց հավասարեցնել հաշիվը. 68-րդ րոպեին Աղվան Պապիկյանի գեղեցիկ փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Աշոտ Սարդարյանը: Ցավոք, խաղավարտին` 89-րդ րոպեին ևս մեկ անգամ աչքի ընկավ Ատլանսոնը` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը` 1:2:
Հավելենք` Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդկան հավաքականն արդեն մեկ ընտրական շրջան անցկացրել է, սակայն այսօրվա կազմով առաջին պաշտոնական խաղն է անցկացրեց:
Հետևեք մեզ նաև Telegram-ում