«Ռեալը» առաջարկում է 14 մլն., Ռոնալդուն պահանջում` 18-20 մլն.
07/06/2013 13:14
Նմանատիպ
«Ռեալի» ղեկավարությունը շարունակում է քննարկել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի նոր պայմանագրի հարցը, հաղորդում է իսպանական մամուլը: Մասնավորապես, պետք է վերանայել ֆուտբոլիստի համաձայնագրի ֆինանսական պայմանները: Պորտուգալացին այս պահին տարեկան ստանում է 10 մլն. եվրո աշխատավարձ, իսկ «Արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը ֆուտբոլիստին պատրաստ է առաջարկել 14 մլն. եվրո: Սակայն Ռոնալդուն համաձայն չէ այդ պայմաններին ու պահանջում է 18-20 մլն. եվրո աշխատավարձ:
Հիշեցնենք’ ավելի վաղ տեղեկացվում էր, որ «Մոնակոն» կարող է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին ներկայացնել շատ գրավիչ առաջարկ, եթե վերջինս որոշի հեռանալ Մադրիդից: Ռոնալդուի ներկայիս պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև 2015 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում