Բալլակ. Նախատեսել էի լաց չլինել, բայց դա շատ դժվար է

Բալլակ. Նախատեսել էի լաց չլինել, բայց դա շատ դժվար է

«Բավարիայի», «Չելսիի» ու «Բայերի» նախկին կիսապաշտպան Միխայել Բալլակը իր հրաժեշտի խաղից հետո բուռն էմոցիաներ է ապրել, հաղորդում է գերմանական մամուլը:

Հիշեցնենք’ հանդիպումը տեղի է ունեցել Լայպցիգի «Ռեդ-Բուլլ Արենա» մարզադաշտում: «Բալլակի ընկերների» ու «Աշխարհի հավաքականի» մրցավեճում հաղթել են վերջիններս’ 4-3 հաշվով:

-Ես լի եմ էմոցիաներով: Ես նախատեսել էի լաց չլինել, բայց դա շատ դժվար է,- ասել է գերմանացին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում