Անչելոտին հերթական քայլն է անում` հանուն «Ռեալը» գլխավորելու

Անչելոտին հերթական քայլն է անում` հանուն «Ռեալը» գլխավորելու

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շարունակում է ջանքեր գործադրել, որպեսզի հեռանա ֆրանսիական ակումբից ու գլխավորի Մադրիդի «Ռեալը», հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Իտալացի մասնագետն արդեն տեղեկացրել է փարիզյան ակումբի ղեկավարներին, որ միանշանակ ցանկանում է հեռանալ Ֆրանսիայից: Բացի այդ, Անչելոտին պատրաստակամություն է հայտնել անձամբ վճարել փոխհատուցման գումարը, որը պահանջում է «ՊՍԺ»-ն:

Հիշեցնենք’ ֆրանսիական ակումբի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆին նախապես պահանջում էր 7,5 մլն. եվրո; «Արքայական» ակումբը կարողացավ այդ գումարը նվազեցնել մինչև 4 մլն.-ի: Մադրիդյան ակումբում շատ են ցանկանում գլխավոր մարզչի հարցը լուծել մինչև այս շաբաթվա վերջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում