Արբելոա. Լոպեսին ու Ադանին պետք է հարգել այնպես, ինչպես Կասիլյասին
07/06/2013 14:05
Նմանատիպ
«Ռեալի» պաշտպան Ալվարո Արբելոան թիմի երկրպագուներին ու ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրել է ավելի շատ հարգանք ցուցաբերել դարպասապահներ Դիեգո Լոպեսի ու Անտոնիո Ադանի նկատմամբ, հաղորդում է իսպանական մամուլը:
-Լոպեսը որևէ դարպասապահի նախանձելու առիթ չունի: Ու պետք չէ մեծ իրարանցում սարքել նրանից, որ ֆուտբոլիստը նստել է պահեստայինների նստարանին: Իկեր Կասիլյասը արժանի է հարգանքի, բայց նույն հարգանքին արժանի են նաև Լոպեսն ու Ադանը,- ասել է Արբելոան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում