Ալբիոլ. Կասիլյասի ու Արբելոայի միջև չկա նախկին ընկերությունը
07/06/2013 14:14
Նմանատիպ
«Ռեալի» պաշտպան Ռաուլ Ալբիոլը նշել է, որ իր ակումբակիցներ Իկեր Կասիլյասի ու Ալվարո Արբելոայի հարաբերությունները սառել են, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:
Այն բանից հետո, ինչ Ժոզե Մոուրինյոն հեռացավ «Արքայական» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից, Արբելոան սկսեց հանդես գալ ի պաշտպանություն նրա: Նա ասաց, որ թիմի ֆուտբոլիստներն իրենց վարքագծով հիասթափեցրել են պորտուգալացի մասնագետին: Բացի այդ, նա հարգանք էր պահանջել Դիեգո Լոպեսի ու Ադանի նկատմամբ:
-Իհարկե, Կասիլյասի ու Արբելոայի միջև չկա նախկին ընկերությունը: Սակայն ես հուսով եմ, որ ամեն ինչ կկարգավորվի,- ասել է Ալբիոլը:
Հիշեցնենք’ 2012/13 թթ. մրցաշրջանի ընթացքում Մոուրինյոն Կասիլյասին թողնում էր պահեստայինների նստարանին’ վստահելով Դիեգո Լոպեսին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում